ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Կուրսկի մարզում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է hայտնի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին, գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Նրա մեքենան թիրախավորել է FVP դրոնը։
Եվգենի Պոդդուբնին վերջին օրերին աշխատել է Կուրսկի մարզում և մանրամասներ հայտնել Սուջանի շրջանում ընթացող մարտերի մասին։ Նրա տելեգրամյան ալիքում հրապարակված վերջին տեսանյութում տարածաշրջանում օպերատիվ իրավիճակի մասին է։
--00—ՍՊ