ՌԴ-ում Իրանի դեսպանը քննադատել է միջազգային հանրությանը Հանիայի սպանության մասին լռելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

հհ

ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին քննադատել է միջազգային կազմակերպություններին՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության վերաբերյալ համապատասխան դիրքորոշում չընդունելու համար՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները երկակի ստանդարտներ ունեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում․

«Սիոնիստական ռեժիմը խախտեց Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը՝ սպանելով Հանիային, խախտեց միջազգային կանոնները, սպանեց պաշտոնական հյուրին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության ժամանակ», - ասել է Ջալալին՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
 

--00—ՍՊ