ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել Լիբանանը, պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով թաքնվել անվտանգ վայրում», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
--00--ՍՊ