ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Թևոսյան և Ա. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Կարեն Մարգարյանի վարած «BMW 325» մակնիշի և 59-ամյա Ռուբեն Սերոբյանի վարած «Mitsubishi RVR» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փրկարարները «Mitsubishi» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վիրավորներից մեկին դեպքի վայրից հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00--ՍՊ