Զոհվել են Բրազիլիայում ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

f

Բրազիլիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 68 մարդիկ, ոչ ոք ողջ չի մնացել։ Նման հայտարարություն են տարածել Վալինյուսի քաղաքապետարանից։ 

Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչն է եղել վթարի պատճառը:

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ողբերգության մասին իմացել է ուղիղ եթերում։ Նա հայտարարել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհերի:

Հիշեցնենք՝ Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել: ATR-72 օդանավում գտնվել է 68 ուղևոր:

--00--ՍՊ