Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

՛

Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որը մուտք էր գործում Լիբանանի հարավում գտնվող Սայիդ քաղաքի պաղեստինյան Էին-էլ-Հելվե ճամբար։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ հրամանատարի սպանությունից հետո բողոքի ցույցեր են առաջացել Լիբանանում պաղեստինցի փախստականների ամենամեծ ճամբարում: 

Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հայտարարության մեջ հաստատել է հարձակման փաստը՝ ասելով, թե Ալ Հաջը պատասխանատու է ահաբեկչությունների նախապատրաստման և Լիբանանից իսրայելական տարածքի ուղղությամբ արկեր արձակելու համար։ 


--00--ՍՊ