Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է նախորդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ նստաշրջանի ընթացքում 7 նիստ է գումարել:

Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի երկրների հետ կապեր, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում ու միասնականացում: Սրանք հանձնաժողովի հարցերի կարգավորման տիրույթն են:

Նախորդ նստաշրջանում քննարկված ու դրական եզրակացության արժանացած նախագծերը 5-ն են, որոնցից 4-ը՝ միջազգային համաձայնագրեր. բոլորն էլ ընդունվել ու վավերացվել են ԱԺ-ի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՅՄ