ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղեր մեկնած Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները այցելել են լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի շիրիմին։
«ՀԸՖ-ի ներկայացուցիչները ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ՝ այցելեցին և հարգանքի տուրք մատուցեցին Շառլ Ազնավուրի գերեզմանին»,- ասված է ՀԸՖ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մեդալ կարողացավ նվաճել հունահռոմեական ըմբշամարտում՝ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալակիր։
--00—ՅՄ