Իսրայելի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են Իրանի հարձակման դեպքում Իսրայելի ՊԲ պատրաստվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Screenshot_18

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է օպերատիվ և ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի պատրաստվածությունը Իրանից հարձակումների դեպքում, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Գիշերը պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ: Նախարարները քննարկել են օպերատիվ և ռազմավարական համակարգումը վերջին իրադարձությունների լույսի ներքո», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գալանտը խոսել է Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքներին Իսրայելի պաշտպանության բանակի պատրաստության մասին, ինչպես նաև քննարկել է տարածաշրջանում իսրայելական և ամերիկյան բանակների գործողությունների համակարգումը։

--00—ՅՄ