ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
2024 թվականի կանանց բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն, ալժիրցի Իման Խելիֆը զրկվել է Փարիզում խաղերի փակման արարողության ժամանակ իր ազգային հավաքականի դրոշակակիր լինելու հնարավորությունից, armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է Match TV-ն։
Սկզբում ՄՕԿ-ը հայտնել էր, որ Խելիֆը, 800 մետր մրցավազքի օլիմպիական բրոնզե մեդալակիր Ջամել Սեջատիի հետ, դառնալու է Ալժիրի դրոշակակիրը : Այնուամենայնիվ, փակման արարողության մեկնարկից անմիջապես առաջ նրան փոխարինեց գեղարվեստական մարմնամարզուհի Կայլիա Նեմուրսին, որը ևս օլիմպիական ոսկի էր նվաճել։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) որակազրկել է Խելիֆին՝ 2023 թվականի աշխարհի առաջնությունում գենդերային թեստը ձախողելու համար:
Մինչև 66 կգ քաշային կարգում օլիմպիական մրցումների եզրափակիչում 25-ամյա Խելիֆը հաղթել է չինացի Յան Լյուին։ Այս հաղթանակը Ալժիրի համար առաջինն էր Օլիմպիական խաղերում կանանց բռնցքամարտի մրցաշարերի պատմության մեջ։
--00--ԼՀ