Ռուս հրետանավորները հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում են պաշտպանել Կուրսկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

հհ

Ռուս հրետանավորները հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ ոչնչացնում են հակառակորդին Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում, հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։ 

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նաև ասվում է․ «Թիրախը ստանալուց մինչև կրակոց կատարելը զինծառայողները ծախսում են ոչ ավելի, քան երկու րոպե, որից հետո հետախուզական խումբը ճշգրտում է կրակը՝ հակառակորդին առավելագույն կրակային հարված հասցնելու համար: Հետախույզների և հրետանավորների համատեղ մարտական աշխատանքի ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 30 զինծառայող»։ 
 

--00—ՍՊ