Պաղեստինը, անկասկած, ՌԴ-ի կողմն է․ ավարտվել են Պուտին-Աբաս բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

d

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի բանակցություններն ավարտվել են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է ռուսական Коммерсант-ը, այս մասին հայտնում է  Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ այն տեղի է ունեցել Նովո Օգարևոյում և տևել են մոտ երեք ժամ։

Բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Պաղեստինում տիրող իրավիճակին։ Ինչին ի պատասխան Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինը, անկասկած, ՌԴ-ի կողմն է:

«Առաջին հերթին, իհարկե, անհանգստանում ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար։ ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը արդեն  40 հազար է, որոնց մեծ մասը հիմնականում կանայք  և երեխաներ են»,-ասել Է Վլադիմիր Պուտինը։ 

Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝պաղեստինյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշման համար, և ընդգծել, որ ՌԴ-ին համարում է Պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկը:

 


 

--00—ՍՊ