Նաումբուրգի օրաթերթը անդրադարձել է Արմավիր-Նաումբուրգ գործընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

դդ
Նաումբուրգի օրաթերթը անդրադարձել է Արմավիր-Նաումբուրգ գործընկերությանը։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ 
 
Արմավիր-Նաումբուրգ գործընկերության շրջանակներում Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 5-ին այլեցեց Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ։ Կողմերը քննարկումներ ունեցան զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։ Պատվիրակությունն այցելեց նաև Սարդարապատի միջնակարգ դպրոց։
 
Այցը կազմակերպվել էր Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթի և Լանդթագի պատգամավոր Դանիել Շտուրմի ջանքերով։

 

--00—ՍՊ