ԵՄ-ն լիակատար աջակցություն է հայտնում Կուրսկում Ուկրաինայի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ս

 Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ ԵՄ անունից Կուրսկի շրջանի վրա հարձակման հարցով քննարկման ժամանակ հաստատել է Ուկրաինայի լիակատար աջակցությունը։

Ուկրաինայի ԱԳՆ-ից էլ հայտնում են՝ զրույցի ընթացքում քննարկվել են զենքի արտադրության և մատակարարման ոլորտում Ուկրաինայի և ԵՄ-ի համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։  


 

--00—ՍՊ