ԱԳՆ-ն պատասխանել է՝ արդյոք ստորագրվել է ՌԴ-ի հետ Գորիս-Կապան մայրուղու հսկողության մասին փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

դդ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։

ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է  նման փաստաթղթի առկայությունը։

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», - ասացին գերատեսչությունից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 


 

--00—ՍՊ