Թուրքիա մուտք գործելիս մատնահետք կվերցնեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_30

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մատնահետք վերցնել բոլոր նրանցից, ովքեր մուտք կգործեն երկիր, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, փոխանցում է Sabah թերթը։

«Ներքին գործերի նախարարը հայտարարեց ապագայի համար կարևոր նախագծի մասին և ասաց, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետք կվերցվեն, ինչպես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախարարը հավելել է, որ նախատեսվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացածների, հատկապես սիրիացիների անձը հաստատող փաստաթղթերը չիպավորել։

--00—ՅՄ