ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ ռազմական կոմիտեն, սեպտեմբերի 13-15-ը Պրահայում նախատեսված հանդիպման ընթացքում կանդրադառնա Ուկրաինայի հետ գործընկերությունը խորացնելու հնարավորությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների գլխավոր շտաբերի պետերն առաջին նիստում կքննարկեն այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում պետությունների ղեկավարների ընդունած որոշումների կատարման ընթացքը:
Այդ կապակցությամբ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կարևոր քայլեր են ձեռնարկում զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման, Ուկրաինայի երկարաժամկետ աջակցության ուժեղացման և համընդհանուր գործընկերության խորացման ուղղությամբ:
Երկրորդ նիստում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլին գլխավոր շտաբերի պետերին կտեղեկացնի զսպման և պաշտպանության ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցության փաթեթի շրջանակներում կքննարկվի Ուկրաինայի համար՝ ՆԱՏՕ-ի անվտանգության և ուսուցման հարցերով հրամանատարության (NSATU) ստեղծման հարցը, որը կոչված է ծրագրել, համակարգել և կազմակերպել անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ