Ուկրաինան հաղորդում է Կուրսկում հարձակման շարունակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

գ

Կիևը հայտնել է ռազմական գործողությունների ընթացքում անօդաչուների միջոցով ռուսական ռազմական օդանավակայաններին ամենախոշոր հարվածներ հասցնելու մասին։

Ուկրաինացի զինվորականներն իրականացրել են պատմության մեջ անօդաչուներով ամենամեծ հարձակումը ռուսական չորս ռազմական օդանավակայանների ուղղությամբ, չորեքշաբթի Reuters-ին հայտնել է ուկրաինական անվտանգության աղբյուրը։

Հարձակման նպատակը Ուկրաինային հարվածելու համար ռազմական ինքնաթիռներ օգտագործելու Ռուսաստանի կարողության խաթարումն է, պարզաբանել է աղբյուրը:

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում մարտական առաջադրանք կատարելիս ռուսական Սու-34 ինքնաթիռ են ոչնչացրել, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

--00—ՍՊ