Հայաստանն ունի ՀՆԱ-ի ամենաբարձր աճը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

գգ

Հայաստանն ունի ՀՆԱ-ի ամենաբարձր աճը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների շարքում՝ 10,4%: Ցուցանիշների վրա ազդել է արդյունաբերական արտադրության աճը։ 

Տարածաշրջանի երկրների մեծ մասում շարունակվում է ներդրումային ակտիվության աճը։ Հայաստանում ներդրումային գործունեությունն ապահովվում է պետական կապիտալ ներդրումների և բնակարանաշինության կայուն աճով: 

Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գնաճը նվազել է նպատակային ուղենիշից ցածր։  ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանի համախառն ՀՆԱ-ն 2024 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով աճել է 4,6%-ով՝ 2023 թվականին 3,9% աճից հետո։


 

--00—ՍՊ