«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

67947906_674898656354632_6021338763655905280_n

Օգոստոսի 26-ին, ժամը 10։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացու ինքազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կ․ Ա․-ին (ծնված 1968 թ.) պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--00—ՅՄ