Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Capture

Հյուսիսային Կորեան հերթական անգամ Հարավային Կորեայի տարածք է ուղարկել փուչիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բեռնված են եղել աղբով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

Կոմիտեից տեղեկացրել են, որ փուչիկները թռչում էին դեպի երկրի հյուսիսային Գյոնգի-դո նահանգ, որտեղ գտնվում է Սեուլը։ Բնակչությանը կոչ է արվել չդիպչել փուչիկներին, ինչպես նաև դրանց մասին հայտնել զինվորականներին կամ ոստիկանությանը:

Գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ն շուրջ մեկ ամիս աղբով բեռնված փուչիկներ չի արձակել Հարավային Կորեայի կողմը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ