Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է 2025 թվականին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շոլցը հայտնել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:

«Ես խորապես հավատում եմ, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու ես 2025 թվականին այնքան ուժեղ մանդատ կստանանք, որ կկարողանանք գլխավորել հաջորդ կառավարությունը»,-ասել է նա:

--00—ԼՀ