ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Փաշինյանը միայնակ Ադրբեջան- Թուրքիա ոհմակի առջև ինչպե՞ս է կանգնելու, նրանց հետ երկխոսության համար մեզ միջնորդներ են պետք։ Բաքուն իր դաշնակիցներն ունի, պետք է դաշնակիցներ ձեռք բերենք, ուղիղ երկխոսությունը վտանգավոր է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ հերոսը հարկեր վճարող քաղաքացին է և հարցադրմանը՝ միջոցառումների ժամանակ ինչո՞ւ հարկեր վճարողի կենացը չեն խմում, Արշակյանը պատասխանեց․
«Ես ինչի՞ պետք է Զիմզիմովի կամ Մանթաշովի կենացը խմեմ, աշխատել են, բանկային հաշիվ էլ ստացել են, բուրժուազիան հերոս չէ։ Իմ հերոսը հայրենիքի համար կյանքը զոհած, հայ մշակույթը բարձրացրած մարդն է։ Քաղաքական աղանդավորը միայ կարող է ասել՝ իմ հերոսը հարկեր վճարողն է։ ՔՊ-ի քեֆերին արժե գնալ, տեսնել՝ ո՞ւմ կենացն են խմում, իրենց թիմի օլիգարխների՞»։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ