ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանում դրական են որակել Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու Հայաստանի դիրքորոշումը։ Հռչակագրով, հիշեցնենք, խրախուսվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» օրդեր տրամադրելու հնարավորությունը։
Հայաստանի այս դիրքորոշումը Lenta.ru-ի հետ զրույցում դրական է որակել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված Միջազգային քրեական դատարանը հակառուսական կեցվածք է որդեգրել և հարվածի տակ է դրել մեր պետության ղեկավարին, Երևանի այս որոշումը արժանի է դրական մեկնաբանության»,- ասել է Կարասինը։
--00—ԼՀ