Ափսոս, որ Լուկասի հարվածը խաղադաշտի կենտրոնից չավարտվեց գոլով, դա կարող էր շեդևր լիներ․ Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Petrakov-8-750x375

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․

«Լուկասի միջոցով պրեսինգի դիմելը հեշտ չէր։ Նա հավաքի ընթացքում վատառողջ էր և մարզումային մեկ օր բաց էր թողել։ Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որ հասնենք արդյունքի։ Հիմնական դժվարությունն այն էր, որ Լուկասն իջնում էր խաղադաշտի կենտրոն, իսկ առջևում սուր հարձակվող չունեինք։ Ափսոս, որ Լուկասի հարվածը խաղադաշտի կենտրոնից չավարտվեց գոլով, դա կարող էր շեդևր լիներ։

Ռանոսի հետ կապված, չեմ կարծում, որ նա կարող է 90 րոպե խաղալ Սկոպյեում։ Իվուի դեպքում՝ թե նվիրումը, թե ցանկությունը տեղում էր։ Պետք է պատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

--00—ՅՄ