ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան հինգ հազար մարդու տարհանման մասին, գրում է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։
Հարավային Կալիֆոռնիայում անվերահսկելի անտառային հրդեհն արագորեն աճել է, ինչի պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման հրաման է տրվել:
Սան Բերնարդինո շրջանի հրդեհը, որը հայտնի է որպես Line Fire, սկսվել է հինգշաբթի օրը Լոս Անջելեսից արևելք գտնվող Հայլենդ քաղաքում, հաղորդում է թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Տեղի հրշեջ ծառայության տվյալներով, գրում է թերթը, կիրակի առավոտվա դրությամբ հրդեհը չէր մեկուսացվել և սպառնում էր ավելի քան 8 հազար շինությունների։
Պարբերականի տվյալներով՝ շարունակվող շոգը մեծացնում է նոր հրդեհների վտանգը։
--00—ՅՄ