ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, փակ նիստ են անցկացնում։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը կառավարության անդամներն ու վարչապետը պետք է պատասխանեն պատգամավորների հարցերին։ Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Պատիվ ունեմը» որոշել է բոյկոտել Փաշինյանի հետ հարցուպատասխանը, իսկ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է նիստին։
--00--ԼՀ