ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Մանվել Փարամազյանը և նրան փոխկապակցված անձինք հունիսի 21-ին հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վարույթի առնչությամբ, ինչպես նաև՝ ներկայացնելու հայտարարագիր։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Մանվել Փարամազյանին պատկանող գույքի առնչությամբ 2021թ․ հուլիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսված ուսումնասիրությամբ 2024թ հունիսի 13-ին կազմվել է ուսումնասիրության նախնական արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, որով որոշվել է ձեռնարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ՝ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ