«Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_19

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ակտիվիստները նվաճել են Արարատ լեռան գագաթը։

«Համաձայն եմ, դա տպավորիչ է: «Եվրասիա» կազմակերպության ակտիվիստներն իրականացրել են իրենց երազանքը՝ նրանք իրենց սիրելի կազմակերպության դրոշով բարձրացել են սուրբ լեռը։ Թող տղաների այս խիզախ արարքը դառնա մեր երկար ճանապարհորդության խորհրդանիշը, որտեղ մեզ սպասում են նոր բարձունքներ և հորիզոններ»,- ասվում է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար, կազմակերպում մասնագիտական ժողովներ, բիզնես-առաքելություններ,, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ:

--00—ՅՄ