Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_1

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրա դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ասում են՝ մերթ խաղում են, մերթ չեն խաղում, այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթի մասին, որը ստորագրել են երեք կողմերը, որոնց պարբերաբար հղում են անում կողմերը։

Բացի այդ, մեջբերվում են փաստաթղթեր, որոնք իրականացվում են ոչ թե կախարդական փայտիկի օգնությամբ, այլ մարդկանց կողմից, որոնք ջանք չեն խնայում՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Չի կարելի նման անպատասխանատու կերպով մեջբերել փաստաթղթերը, որոնց համար նախորդ սերունդները մեծ գին են վճարել»,-ասել է Զախարովան։

--00—ՅՄ