Մոսկվան Իրանին տվել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ը.

«Մոսկվան Իրանին տվել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և ելնում է նրանից, որ նշված փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովաի խոսքով, հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչվել է որոշակի շրջանակների կողմից՝ Մոսկվայի և Թեհրանի միջև տարաձայնություններ առաջացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ նախկինում Թեհրանը վճռականորեն հայտարարել էր միջանցքային տրամաբանության անընդունելիության մասին։

--00--ԼՀ