ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Կիևն արդեն իսկ հարվածում է ԱԹՍ-ներով և այլ միջոցներով, բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության հեռահար ճշգրիտ զենքերի մասին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Փորձագետները կհաստատեն՝ ուկրաինական բանակն այդ զենքերով չի կարող հարվածել, դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի զինվորները»,- նշել է նա։
ՌԴ նախագահը ընդգծել է՝ Ուկրաինան ի վիճակի չէ նման զենքով հարվածել, քանի որ չունի անհրաժեշտ հետախուզական տվյալներ․ «Այդ տվյալները կարող են տալ միայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն՝ իրենց արբանյակներից։ Եթե դա տեղի ունենա, Արևմուտքն անմիջական մասնակցություն կունենա ռազմական գործողություններին», - հավելել է Պուտինը։
--00—ՍՊ