Չափազանց կարևոր է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը․ Ֆիդանը՝ Ուզբեկստանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

;

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը  Տաշքենդ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի հետ։ Ֆիդանը նշել է, որ եկու երկրների ղեկավարների կողմից կա համագործակցությունը ավելի առաջ մղելու կամք։

«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է թե՛ թուրքական աշխարհի, թե՛ երկու երկրների տեսանկյունից ամրապնդել ու ինստիտուցիոնալիզացնել  ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև, որպեսզի արձագանքեն  արդիական ժամանակների թե՛ կարիքներին, ու թ՛ե մարտահրավերներին»,- նշել է թուրք արտգործնախարարը։

Վկայակոչելով հունսիսին Անկարայում կայացած Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 3-րդ նիստը՝ նա շրջադարձային է դա համարել և շեշտել, որ երկու երկրների նախագահներն այդ ժամանակ կարևոր որոշումներ են կայացրել երկկողմ հարաբերությունների առումով։

Աղբյուրը՝ Ermenihaber
 

--00—ՍՊ