ԱՕԿՍ-ի շենքի աճուրդը կայացել է, ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերը պետգրանցում են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ս

Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերից պետական գրանցում է ստացել թվով 12 անշարժ և 1 շարժական (տրանսպորտային միջոց) գույք։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակակ Գևորգ Բաբայանը։

«Թվով 1 անշարժ գույքի նկատմամբ ՀՀ անվամբ գրանցված է կառուցապատման իրավունք, իսկ կառուցապատման աշխատանքների ավարտից և շինարարական աշխատանքների ավարտական ակտի տրամադրումից հետո տվյալ գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը»,- նշել է Բաբայանը։

Ինչ վերաբերում է հայտնի ԱՕԿՍ-ի շենքին, ապա կառույցից նշել են, որ բռնագանձված գույքերից՝ ք․ Երևան, Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության տրամադրելու նպատակով ներկայացվել է աճուրդի, որը կայացել է։

«Ներկա պահին նախապատրաստվում է աճուրդում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվելիք՝ գույքի վարձակալության տրամադրման մասին պայմանագրի նախագիծը։ Մնացած գույքերի մասով Պետական գույքի կառավարման կոմիտեն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով իրականացնում է այդ գույքերի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանն ուղղված գործողություններ »,- հայտնել են կառույցից։


 

--00—ՍՊ