Բայրամովը հայտարարել է՝ խաղաղության գործընթացի շուրջ մարտահրավեր կա՝ մեջբերելով ՀՀ սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

j



Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը հայտարարել է, թե իբր դեռևս առկա են խաղաղության գործընթացի առջև ծառացած մարտահրավերները՝ կրկին մեջբերելով ՀՀ սահմանադրությունը՝ որպես այսպես կոչված «իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ դրույթ»։

--00—ՍՊ