Գերհզոր անվտանգային և դիվանագիտական համակարգերի առկայությունն է ի զորու դիմակայել մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

f
2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձահարված հերթական ագրեսիան հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն էր, ինչը շարունակվում է մինչ օր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
 
«Հայաստանի սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դեռևս գտնվում են թշնամու վերահսկողության տակ։
 
Միայն գերհզոր անվտանգային և արդյունավետ դիվանագիտական համակարգերի առկայությունն է ի զորու դիմակայել առկա և սպասվող մարտահրավերներին։
 
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին»,- գրել է նա։ 

--00—ՍՊ