Գրականության և արվեստի թանգարանը կցուցադրի «Ազնավուրի մանկության թատրոնը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

dd
Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից կգործի «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։

Շարքի մեկնարկը կտրվի մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ, որի առանցքային մաս է կազմելու բացառիկ նմուշ հանդիսացող՝ 9-ամյա Ազնավուրի առաջին բեմական զգեստը։

«Ազնավուրի մանկության թատրոնը» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվելու են նաև երբևէ չցուցադրված ցուցանմուշներ՝ Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ազդագրեր։


 



 --00—ՍՊ