ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմնասիայի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն Արգենտինայի Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Տիգրեի» դեմ խաղի դարձել է գոլի հեղինակ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ Բալեկյանը բացել է հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին:
Բալեկյանը վերջին անգամ գոլ էր խփել 19 ամիս առաջ՝ 2023 թվականի փետրվարի 20-ին:
Հայ ֆուտբոլիստն այս տարվա օգտոսոսին է միացել «Խիմնասիա Լա Պլատային», ուր տեղափոխվել է վարձակալությամբ՝ «Բոկա Խունիորսից»:
Աղբյուրը՝ Armsport
--00—ՍՊ