ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է՝ Եմենում հուսիները բարձր գին կվճարեն իսրայելական հողի վրա հարձակման համար:
Նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելի հյուսիսում ստեղված իրավիճակը երկար չի շարունակվի, և որ ինքը վճռական է ամեն ինչ անել տարհանվածներին իրենց տները վերադարձնելու համար․ նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Նեթանյահուի նման հայտարարությունները հնչել են, երբ ավելի վաղ հուսիները հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դա Խոդեյդա նավահանգստին Իսրայելի հարվածի պատասխանն է։
--00—ՍՊ