44-օրյային քեռիս էլ զոհվեց, բայց Ազնավուրի զոհվելով՝ ավելի կոտրվեցի, ինքն էր Մարտունու խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի մասին հերոսական պատմությունները մեզ ծանոթ են դեռևս Արցախյան առաջին ազատամարտից։ 9-ամսյա շրջափակմանը հաջորդող 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում Մարտունին փորձում էր մինչև վերջ դիմադրել, հայրենի երկրի սահմանները պաշտպանելու էր մեկնել նաև Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

«Ազնավուրն ասաց, որ եթե այսպես շարունակվի, բոլորս էլ զոհվելու ենք, արի տարբեր ուղղություններով գնանք, եթե մեզնից մեկին մի բան լինի, մյուսը կկազմակերպի Մարտունու աշխատանքները»,-պատմում է մարտունեցի Արտակը։

«44-օրյայի ժամանակ քեռիս զոհվեց, բայց Ազնավուրի զոհվելով՝ ավելի եմ կոտրվել, ինքը Մարտունին էր խորհրդանշում։ Շրջափակման, պատերազմի, Ավոյի ու Նժդեհի արձանների ապամոնտաժման, Ազնավուրի ու իր բաժին պայքարի մասին «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկմանը պատմում է Արտակ Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 --00—ԱՊ