Գոռ Մանվելյանը Հս. Մակեդոնիայի դեմ խաղում նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դ

«Նոայի» 22-ամյա հարձակվող Գոռ Մանվելյանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 1992թ. մինչ օրս հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ են դուրս եկել 241 ֆուտբոլիստներ:

Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Սկոպյեում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն է կրել: Մանվելյանը փոխարինման է դուրս եկել հանդիպման միայն 86-րդ րոպեին՝ դաշտ դուրս գալով Անդրե Կալիզիրի փոխարեն:

Մանվելյանը նաև 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի կազմում:
 



 --00—ՍՊ