Թուրքիայի գործարանի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

dd

Թուրքիայում մակարոնեղենի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի, այդ մասին հայտնել է Սաքարիայի նահանգապետ Յաշար Քարադենիզը:

Նա հայտնել է, որ 28 տուժածներից 6-ի վիճակը ծանր է։

Հրշեջները կրակը հսկողության տակ են վերցրել, շարունակում են շիջման աշխատանքները։ 



 --00—ՍՊ