Հոկտեմբերի 26-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության միջև․ Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

օօ

Հոկտեմբերի 26-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության միջև, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

Նա հայտարարել է, թե վստահ է՝ հոկտեմբերի 26-ին ժողովուրդը հստակ ոչ կասի պատերազմին և կընտրի խաղաղությունը, որն անհրաժեշտ պայման է Վրաստանի առաջընթացի և զարգացման համար:

Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանն անպայման կունենա լուսավոր, եվրոպական ապագա, որին կարելի է հասնել միայն խաղաղության պահպանման և արժանապատվությունը պաշտպանելու ճանապարհով․

«Հոկտեմբերի 26-ի ընտրությունները վճռորոշ հանրաքվե են, որտեղ ժողովուրդը նույնպես պետք է ընտրություն կատարի անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների միջև։ Ես վստահ եմ, որ այս դեպքում էլ Վրաստանի ժողովուրդը հստակ ընտրություն կկատարի»։ 

 --00—ՍՊ