Ֆրանսիան աջակցում է ՀՀ կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

l

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վեդիի ջրամբար այցելությունից՝ գրառմամբ․

«Վեդիի ամբարտակի կառուցումն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Ամբարտակի կառուցումը թույլ կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և ֆերմաներ։ 

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին»,- գրել է նա։



 --00—ՍՊ