Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հր.p

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել հյուսիսարևելյան ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հրթիռների արձակումն արձանագրվել է սեպտեմբերի 18-ին, ժամը մոտավորապես 06:50-ին, երկրի հարավում գտնվող Փհենյանի նահանգի Կեչոն շրջանից:

«Ուժեղացնելով մեր մոնիթորինգն ու զգոնությունը լրացուցիչ արձակումների նկատմամբ` մեր զինվորականները Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մասին տեղեկատվությունը կփոխանցեն ամերիկյան և ճապոնական կողմերին և կպահպանեն լիակատար պատրաստվածությունը», - հայտարարել են հարավկորեացի զինվորականները։

Իր հերթին NHK հեռուստաալիքը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդել է Հյուսիսային Կորեայի կողմից երկու բալիստիկ հրթիռի արձակման մասին։ 

--00—ԼՀ