ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորության հարցը վերաբերում է հանրապետության ինքնիշխան իրավունքներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հավելել է նաև, որ երկիրը ինքն է ընտրում զարգացման իր ուղին։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտտարարել էր․ «Եթե Հայաստանը տեսնի ԵՄ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, բաց չի թողնի»։
--00—ԼՀ