ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Վերջին չորս տարիներին ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Իհարկե, խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ, բայց մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու է մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու Հայաստանի անվտանգության ապահովման ճարտարապետության կառուցմանը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ