ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

66eac8ced84d966eac8ced84da172666286266eac8ced84d666eac8ced84d8

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Չնայած խաղաղության համաձայնագրի բանակցություններում զգալի առաջընթացին, Բայրամովը կրկին պնդել է, թե իբր վերջնական համաձայնագրի ստորագրման «ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում Ադրբեջանի դեմ տարածքային հավակնությունների շարունակությունն է, մասնավորապես Հայաստանի Սահմանադրության»։

--00—ՅՄ