Լիբանանում կրկին պայթյուն է որոտացել, 100 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դ

Լիբանանում կրկին պայթյուն է որոտացել։ Այս անգամ պայթեցվել են հեռահաղորդակցության միջոցները։ Առնվազն 100 մարդ է տուժել կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Պայթյունները տեղի են ունեցել «Հզբոլլահի» անդամների հուղարկավորության հետ միաժամանակ, որոնք նախօրեին զոհվել էին փեյջերների պայթեցման ժամանակ:

The Times of Israel-ի տվյալներով՝ պայթյունների շարքը տեղի է ունեցել Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավային շրջաններում:

--00—ՍՊ