ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը՝ ԱՄՀ վարկային ծրագրի 4-րդ վերանայման այցի շրջանակում:
ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են ծրագրի կատարողականին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին և հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
--00—ՍՊ